Ադմինիստրացիա
Ադմինիստրացի բաժինը ներառում է համակարգի ամենաբարձր տեխնիկական բաժինները, այդ թվում ՝
- Բրենդինգ – այս բաժնից կառավարվում են համակարգի տեսքի հիմանկան կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել հետին պատի նկարը, լոգոները և գույները։ Այն նաև հնարավորություն է տալիս տեղադրել ողջույնի խոսք, ինչպես նաև կայքերի կամ փաստաթղթերի հղումներ, որոնք հասանելի են համայնքի բոլոր անդամներին։
- Դասարանային խմբեր – Դասարանային խմբերը կառավարվում են այս բաժնից՝ հնարավորություն տալով սահմանելու դասարանային խմբերի կառուցվածքը։
- Դասասենյակներ/լսարաններ – Այս բաժնում հնարավորություն ունեք սահմանելու դպրոցում և դպրոցից դուրս առկա բոլոր լսարանների, դասասենյակների և սենյակների տվյալները, որոնք հետագայում հնարավոր է կառավարել համակարգի շրջանակներում։
- Անվտանգություն – Անվտանգության բոլոր գործառույթները՝ ներառյալ մանրամասն աուդիտի հնարվորությունը, հասանելի են այս բաժնից, որոնք հնարավորություն են տալիս սահմանելու դպրոցի կարիքներին համապատասխան կարգավորումներ։
- Համակարգի կոդեր – Այստեղ հնարավորություն ունեք փոխելու և համապատասխանեցնելու Educonnex-ում առկա բոլոր կառավարվող դաշտերը դպրոցի կարիքներից ելնելով։
- Առաջադրանքներ – Առաջադրանքներ սահմանեք համայնքի յուրաքանչյուր անդամի համար այս բաժնից, վստահ լինելով, որ նույնիսկ ամենափոքր հանձնարարությունը կարող է կառավարվել։
- Կիսամյակային քառորդներ – սահմանեք դրանք այստեղ։
Օպտիմալացնելով գործընթացները և կենտրոնացնելով առցանց հարթակում, Educonnex-ը հնարավորություն կտա Ձեր դպրոցին արագ և հեշտ բացահայտել խնդիրները և լուծման հնարավորությունները։
Ստորև ներկայացված են ադմինիստրացիա բաժնի հատկանիշները ՝
-
- Դերերի ու թույլտվությունների ճկուն համակարգ:
- Ստեղծված դերերը կարող եք հեշտությամբ կրկնօրինակել, խմբագրել և ապաակտիվացնել:
- Համակարգի կոդերի կատեգորիաները և ենթակատեգորիաները հարմարեցվում են դպրոցի պահանջներին:
- Ուսումնական տարվա կիսամյակային օրերի և արձակուրդների մուտքագրում:
- Աշակերտները խմբավորվում են ըստ դասարանային խմբերի, որոնց կցվում են համապատասխան ուսուցիչներ:
- Աշակերտները փոխադրվում են հաջորդ ուսումնական տարի մեկ հպումով։
- Հնարավորություն է տրվում կատարելու աշակերտների հաջորդ դասարան փոխադրումը փորձնական ռեժիմով և կանխավ կատարելով բոլոր շտկումները:
- Բոլոր դասասենյակների մուտքագրում համակարգ, որոնք կցվում են նաև դասացուցակներին:
- Դպրոցական հղումների հասանելիություն համայնքի բոլոր անդամներին կամ դրանց սահմանափակում ըստ դերերի:
- Հանձնարարականների կցում աշխատակիցներին, որոնց տեսանելիությունը սահմանափակվում է ըստ դերերի:
- Մուտքի էջի դիզայնի կարգավորում:
- Անձնական գրառումներ մուտքագրելու հնարավորություն:
Educonnex-ը հնարավորություն է տալիս ստեղծելու մի շարք տեղեկանքներ ըստ ադմինիստրացիայի բաժիների. այդ թվում դասարանային խմբեր, դասասենյակներ, համակարգի կոդեր, դերեր, օգտատերեր, կիսամյակային քառորդներ և այլն։ Այս բաժիններ ծառայում են որպես ֆիլտրեր տեղեկանքներ ստեղծելու համար։ Տեղեկանքների բաժինը դպրոցում տեղեկատվության տարածման հիանալի գործիք է:
Your Content Goes Here