Աշակերտի պրոֆիլ
Համակարգը հնարավորություն է տալիս ձեզ կառուցել աշակերտի տվյալների ամբողջական համակարգ՝ հիմնվելով այն առանձնահատկութունների վրա, որոնք աշակերտը ունենում է դպրոցում անցկացրած ժամանակ։ Սա մեկ հարթակ է, որտեղ կարող եք տեսնել, խմբագրել, վերանայել, ավելացնել կամ ապաակտիվացնել աշակերտի դպրոցական բոլոր տվյալները։ Ավելացնել և խմբագրել կոճակների օգնությամբ կարող եք մուտքագրել տվյալներ, ինչպիսին են՝ հաճախելիություն, առողջական տվյալներ, ընտանիքի անդամները, զգուշացումներ, ֆինանսներ, թույլտվություններ, պարգևներ, դասացուցակ, վարք, կոնտակտային տվյալներ և այլն։ Համակարգը թույլ է տալիս կատարել ցանկացած տվյալի փոփոխություն։
Educonnex-ը մշակել է տարատեսակ հնարավորություններ աշակերտների համար, որոնք առցանց հասանելի են։ Վերջիններս կբարձրացնեն աշակերտների ներգրավածությունը դպրոցի կյանքին։
Աշակերտի բոլոր տվյալները գտնվում են մեկ հարթակում, այդ թվում ՝
- Անձնական տվյալներ – անուն/ազգանուն, ծննդյան թիվ, ծննդավայր, ազգություն, մայրենի լեզու, պաշտոնական տվյալներ, ասոցիացիաներ և այլն։
- Բժշկակն տվյալներ – առողջական վիճակ, պատվաստումներ, բժշկի այցելություններ և այլն։
- Կապեր – ընտանիքի անդամներ և բարեկամներ։
- Հաճախելիություն – ուշացումներ/վաղ մեկնումներ, բացակայություններ, օրվա և դասաժամի հաճախելիություն։
- Թույլտվություններ – հիմնական և միջոցառումների թույլտվություններ։
- Դասաժամեր և արտադասարանային զբաղմունքներ – աշակերտի տվյալներ, դասաժամերի և արտադասարանային զբաղմունքների ցանկ։
- Վարք – լավ և վատ վարք։
- Պարգևներ և պատվոգրեր – դիպլոմ, հավաստագրեր, հավատարմագրեր, վկայականներ, անձնագիր և այլն։
- Օրացույց – դպրոցում կամ դպրոցից դուրս միջոցառումներ, անձնական գրառումներ, դասացուցակ։
- Ֆինանսներ – վճարում կատարող ընտանիքներ և պատասխանատուներ, զեղչեր, վճարման կարգավորումներ, գործարքներ, հաշիվ ապրանքագրեր։
- Աշակերտների ընդլայնված որոնում։
Your Content Goes Here