Ֆինանսներ
Հաճախելիություն
Հաղորդակցություն
Ուս. ծրագրի կառավարում
Դասացուցակ
Ընդունելություն
Անվտանգություն
Ակադեմիական տեղեկանքներ
Առարկաներ
Օրացույցային միջոցառումներ
Տեղեկանքներ
Ուսուցիչ
Ծնող
Աշակերտ

Ադմինիստրացիա

Ադմինիստրացի բաժինը ներառում է համակարգի ամենաբարձր տեխնիկական բաժինները, այդ թվում ՝

  1. Բրենդինգ – այս բաժնից կառավարվում են համակարգի տեսքի հիմանկան կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել հետին պատի նկարը, լոգոները և գույները։ Այն նաև հնարավորություն է տալիս տեղադրել ողջույնի խոսք, ինչպես նաև կայքերի կամ փաստաթղթերի հղումներ, որոնք հասանելի են համայնքի բոլոր անդամներին։
  2. Դասարանային խմբեր – Դասարանային խմբերը կառավարվում են այս բաժնից՝ հնարավորություն տալով սահմանելու դասարանային խմբերի կառուցվածքը։
  3. Դասասենյակներ/լսարաններ – Այս բաժնում հնարավորություն ունեք սահմանելու դպրոցում և դպրոցից դուրս առկա բոլոր լսարանների, դասասենյակների և սենյակների տվյալները, որոնք հետագայում հնարավոր է կառավարել համակարգի շրջանակներում։
  4. Անվտանգություն – Անվտանգության բոլոր գործառույթները՝ ներառյալ մանրամասն աուդիտի հնարվորությունը, հասանելի են այս բաժնից, որոնք հնարավորություն են տալիս սահմանելու դպրոցի կարիքներին համապատասխան կարգավորումներ։
  5. Համակարգի կոդեր – Այստեղ հնարավորություն ունեք փոխելու և համապատասխանեցնելու Educonnex-ում առկա բոլոր կառավարվող դաշտերը դպրոցի կարիքներից ելնելով։
  6. Առաջադրանքներ – Առաջադրանքներ սահմանեք համայնքի յուրաքանչյուր անդամի համար այս բաժնից, վստահ լինելով, որ նույնիսկ ամենափոքր հանձնարարությունը կարող է կառավարվել։
  7. Կիսամյակային քառորդներ – սահմանեք դրանք այստեղ։

Կապվեք մեզ հետ ավելին իմանալու համար

Օպտիմալացնելով գործընթացները և կենտրոնացնելով առցանց հարթակում, Educonnex-ը հնարավորություն կտա Ձեր դպրոցին արագ և հեշտ բացահայտել խնդիրները և լուծման հնարավորությունները։

Ստորև ներկայացված են ադմինիստրացիա բաժնի հատկանիշները ՝

    • Դերերի ու թույլտվությունների ճկուն համակարգ:
    • Ստեղծված դերերը կարող եք հեշտությամբ կրկնօրինակել, խմբագրել և ապաակտիվացնել:
    • Համակարգի կոդերի կատեգորիաները և ենթակատեգորիաները հարմարեցվում են դպրոցի պահանջներին:
    • Ուսումնական տարվա կիսամյակային օրերի և արձակուրդների մուտքագրում:
    • Աշակերտները խմբավորվում են ըստ դասարանային խմբերի, որոնց կցվում են համապատասխան ուսուցիչներ:
    • Աշակերտները փոխադրվում են հաջորդ ուսումնական տարի մեկ հպումով։
    • Հնարավորություն է տրվում կատարելու աշակերտների հաջորդ դասարան փոխադրումը փորձնական ռեժիմով և կանխավ կատարելով բոլոր շտկումները:
    • Բոլոր դասասենյակների մուտքագրում համակարգ, որոնք կցվում են նաև դասացուցակներին:
    • Դպրոցական հղումների հասանելիություն համայնքի բոլոր անդամներին կամ դրանց սահմանափակում ըստ դերերի:
    • Հանձնարարականների կցում աշխատակիցներին, որոնց տեսանելիությունը սահմանափակվում է ըստ դերերի:
    • Մուտքի էջի դիզայնի կարգավորում:
    • Անձնական գրառումներ մուտքագրելու հնարավորություն:

Educonnex-ը հնարավորություն է տալիս ստեղծելու մի շարք տեղեկանքներ ըստ ադմինիստրացիայի բաժիների. այդ թվում դասարանային խմբեր, դասասենյակներ, համակարգի կոդեր, դերեր, օգտատերեր, կիսամյակային քառորդներ և այլն։ Այս բաժիններ ծառայում են որպես ֆիլտրեր տեղեկանքներ ստեղծելու համար։ Տեղեկանքների բաժինը դպրոցում տեղեկատվության տարածման հիանալի գործիք է:

Your Content Goes Here