CountryNet Software Pty LTD-ի և ԿՐԹԿԱՊ ՍՊԸ-ի
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
CountryNet Software Pty LTD-ն հանդիսանում է Educonnex-ի սեփականատերը, որը մատուցվում է որպես Ծրագրաշար Իբրև Ծառայություն։
ԿՐԹԿԱՊ ՍՊԸ-ն CountryNet Software Pty LTD-ի ներկայացուցիչն է Հայաստանում։
Մենք տրամադրում ենք հետևյալ գաղտնիության քաղաքականությունը։
1. ՍԵՓԱԿԱՆ ՍԵՐՎԵՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Մենք հանդիսանում ենք մեր բոլոր սերվերների սեփականատերը և չենք ապավինում երրորդ անձանց կողմից տրամադրվող հոսթինգ լուծումներին: CountryNet Software Pty LTD-ի սերվերները գտնվում են հետևյալ հասցեում․
Equinix SY3,
47 Bourke Road,
Սիդնեյ (Ալեքսանդրիա)
Ավստրալիա 2015:
Մենք նաև համատեղում ենք սերվերները Հայաստանի Հանրապետության տարածքում, անվտանգ վայրերում՝ աղետի վերականգնման ամբողջական լուծումներով։
2. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
CountryNet Software Pty LTD-ի ցանցային կառուցվածքը բավարարում է Գաղտնիության քաղաքականության միջազգային պահանջներին`արդյունաբերության չափանիշների 128 բիթանոց կոդավորմամբ: Երբ Օգտատերը մուտք է գործում Educonnex-ի իր էջ, այն բաց է մնում քանի դեռ վերջինս չի փակել, կամ դուրս չի եկել Educonnex-ի իր էջից, կամ չի սպառվել սահմանված ժամանակը, որն էլ առաջինը լինի:
3. ԱՆԱՆՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Մենք ավտոմատ կերպով հավաքագրում ենք կայքի հաճախելիության ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես օրինակ` քանի մարդ է այցելել վեբկայք, առավել հայտնի էջերը և այլն: Այս տեղեկատվությունը հավաքագրվում է ամփոփման արդյունքների մեջ՝ մեր սպասարկման և գործունեության որակը գնահատելու նպատակով: Մենք կարող ենք կիսվել ոչ-անձնական և ամփոփ տվյալներով՝ այլ դպրոցներին ցուցադրելու ժամանակ կամ հետազոտության նպատակով:
4. ԱՆԱՆՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Մենք երբեք չենք նույնականացնի կամ բացահայտի առանձին Հաճախորդների և Այցելուների տեղեկատվությունը, սակայն կարող ենք հայտնել Օգտատերերի քանակի և հաճախելիության ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվություն այլ հավանական դպրոցներին:
5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Մեր Օգտատերերը, նախքան մեր տրամադրած ծառայությունից օգտվելը, տեղեկացվում և համաձայնում են իրենց անձնական տվյալները տրամադրելուն և դպրոցական առօրյա գործընթացների առցանց կառավարման ընթացքում դրանց օգտագործման միջոցներին: CountryNet Software Pty LTD-ն ընդունում է, որ իր սերվերներում պահվող տեղեկատվությունը զգայուն բնույթ ունի և պարտավորվում է իր սերվերներում արդյունաբերության չափանիշներին համաձայն գործադրել առավելագույն ջանքերը տվյալների անվտանգությունը երաշխավորելու համար:
6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Մենք հավաքագրում ենք անձնական տեղեկատվությունը, ինչպես տրամադրվում է դպրոցների կամ ծնողների կողմից, որոնք ներկայացվում են դպրոցների կամ ծնողների կողմից Educonnex ծառությունը կառավարելու կամ մատուցելու համար: Մենք որևէ նպատակով չենք բացահայտում անձնական տեղեկությունը որևէ անձի(անձանց) կամ կազմակերպության: CountryNet Software Pty LTD-ն պահպանում է արխիվացված տեղեկատվությունը անվտանգ առցանց համակարգում, որը հասանելի է դպրոցների հետագա օգտագործման համար: Այսպես մենք ունենք բոլոր գործարքների գրանցումները ունենք, եթե դպրոցը ցանկանա վերականգնել այդ տեղեկությունը:
7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Մենք չենք բացահայտի անձնական որևէ տեղեկատվություն, քանի դեռ տեղեկատվությունը հասանելի է միայն Օգտատերերին` օգտագործողի անվան և գաղտնաբառի մուտքագրմամբ: Մենք չենք հրապարակի անձնական որևէ տվյալ որևէ անձի կամ դպրոցի վերաբերյալ: CountryNet Software Pty LTD-ն (Կրթկապի սեփականատերը) ոչ մի դեպքում չի վաճառի կամ չի ընդունի որևէ վճար անձնական տեղեկատվության մուտքի արտոնություն տրամադրելու կամ ձեր անձնական տվյալները բացահայտելու դիմաց:
8. ՆՇՈՑԻԿՆԵՐ (COOKIES), ՍՓԱՄ (SPAM)
Educonnex-ը չի օգտագործում նշոցիկներ: Educonnex-ը երբեք առանց Օգտատիրոջ համաձայնության չի ուղարկում էլեկտրոնային հաղորդագրություններ: “SPAM ակտ 2003”-ի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել Ավստրալիայի կառավարության համապատասխան կայքը:
9. ՀՐԱՊԱՏՆԵՇ (FIREWAL)
Educonnex-ի համակարգը պաշտպանված է CountryNet Software Pty LTD-ի ցանցային հրապատնեշով: Հրապատնեշը անվտանգության ապարատային և ծրագրային համակարգ է, որը նախագծված է տեղեկատվության հատկանշված փոխանակումը զտելու և դեպի իրավասու Օգտատերեր և համակարգեր մուտքը սահմանափակելու համար:
10. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Այն դեպքում, որ դուք կամ ձեր դպրոցը մեզ տալիս է մեզ էլ. հասցեն, մենք կպահպանենք ձեր էլ. Հասցեն. եթե մեզ հարցում ուղարկեք, պատվեր կատարեք կամ բաժանորդագրվեք տեղեկատվության համար: Օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեները օգտագործվում են այն նպատակների համար, որի համար Օգտատերերը դրանք տրամադրում են, ինչպես նաև՝ վիճակագրական տվյալների համար կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: Մենք ժամանակ առ ժամանակ նամակներ ենք ուղարկում գրանցված ադմինիստրատորներին՝ համակարգի թարմացման վերաբերյալ մանրամասնություններով: Ադմինիստրատորները կարող են հրաժարվել օգտագործել հաղորդակցման ուղիները` օգտվելով հաղորդագրությամբ ստացված ցուցումներից: Էլեկտրոնային փոստի հասցեները երբեք չեն օգտագործվում կամ բացահայտվում որևէ այլ նպատակի համար:
11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Educonnex-ում Բոլոր հավաքագրված և պահված բոլոր տվյալները պատկանում են դպրոցին, սակայն դպրոցի հետ համաձայնագրի ավարտից հետո, ըստ պայմանավորվածության, Educonnex-ը իր հայեցողությամբ կարող է գումար գանձել այս տվյալների ցանկացած վերականգնման համար:
12. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մենք ողջունում ենք հետադարձ կապը և անհապաղ արձագանքում բոլոր բողոքներին: Խնդրում ենք դիմել մեզ էլեկտրոնային փոստով կամ գրել` օգտագործելով մեր կայքում տեղադրված կոնտակտային տվյալները:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹԿԱՊ ՍՊԸ-ն և CountryNet Software Pty LTD-ն Հայաստանում պահպանում և գործում են համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (ընդունված է 2015 թվականի մայիսի 18-ին, համար ՀՕ-49-Ն) դրույթների և պահանջների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, անձնական տվյալները մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվող այլ օրենսդրական ակտերի: Այդ կանոնադրությունները վավեր են ողջ ՀՀ-ում:
ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
CountryNet Software Pty LTD-ն գործում է համաձայն Առևտրային պրակտիկայի 1974 թվականի ակտի, պետականորեն հիմնված Արդար Առևտրային ակտերի և Ապրանքների վաճառքի ակտերի դրույթների, Սպառողի վարկային կոդի, էլեկտրոնային գործարքների 1999թ.-ի ակտի դրույթների, 1988թ.-ի Միջպետական Գաղտնիության Ակտիվ սահմանված Տեղեկատվության Գաղտնիության սկզբունքների և Գաղտնիության փոփոխություն կատարելու մասին (մասնավոր հատվածի) 2000թ.-ի (Cth) ակտի դրույթների: Վեճերի լուծման ծառայությունները հասանելի են Ավստրալիայի յուրաքանչյուր շրջանում և ամբողջ տարածքում:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
CountryNet Software Pty LTD-ն մատուցում է առցանց ծառայություններ միջազգային մակարդակով, այդ թվում գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կանադան, Միացյալ Թագավորությունը, Սինգապուրը, Հոնգկոնգը, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան: CountryNet Software Pty LTD-ն գործում է նաև Եվրոպական և Ասիական երկրներում, և յուրաքանչյուր դեպքում տեղեկանում է տեղական և միջազգային չափորոշիչների համապատասխանությանը։ CountryNet Software Pty Ltd-ն գործադրում է լավագույն փորձառությունը և լավագույն ջանքերը յուրաքանչյուր դեպքում և տարածաշրջանում՝ իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար: CountryNet Software Pty Ltd-ն անընդհատ վերանայում է իր գործընթացներն ու փորձառությունները՝ իր ոլորտի փոփոխվող պահանջները բավարարելու համար։